«Գազպրոմը» կուսումնասիրի Իրանում գազային հանգույցի հնարավոր ստեղծման հարցը։ Եթե ​​նախագիծը լավը ստացվի, ապա Ռուսաստանը կմասնակցի դրան, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը RT Arabic-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ մեր «Գազպրոմ» ընկերությունը կուսումնասիրի այս հարցը, և եթե սա իսկապես իրական և պոտենցիալ լավ նախագիծ է, ապա, իհարկե, այն կմասնակցի դրան։ Եվ Ռուսաստանը՝ նույնպես: Բայց մենք պետք է գնահատենք և ուսումնասիրենք», - ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ ծրագրում է գազային հանգույց ստեղծել Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափին գտնվող Բուշեհր նահանգում։

Նովակը մայիսին նշել էր, որ Ռուսաստանը և Իրանը ներկայումս քննարկում են Իրանի հարավում գազի առևտրի էլեկտրոնային հարթակ ստեղծելու հնարավորությունը։ Այս գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել գործընկերներ և մատակարարներ, գտնել մատակարարման աղբյուրներ, որոնցից մեկը կարող է լինել իրանական գազը, որն արտադրվում է ռուսական ընկերությունների մասնակցությամբ։