Ադրբեջանի իշխանությունները 2023թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջեից 3 մլրդ 468,9 մլն մանաթ (2 մլրդ 40,5 մլն դոլար) են հատկացրել պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորմանը։
Ինչպես տեղեկացրել է «Интерфакс-Азербайджан»-ը՝ հղում կատարելով ֆիննախին, ծախսերի այդ հոդվածի ֆինանսավորման պլանը հունվար-սեպտեմբերին կատարվել է 91,3 տոկոսով։
«Ընդհանուր առմամբ, պաշտպանության եւ ազգային անվտանգության համար 9 ամսում հատկացվել է բյուջեի բոլոր ծախսերի 14,9 տոկոսը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը 2023թ. պետբյուջեում նախատեսված են 6 մլրդ 54 մլն 844,623 հազար մանաթի մակարդակով (3 մլրդ 561,4 մլն դոլար)»,- գրել է ադրբեջանական ԶԼՄ-ն։





























