Վրաստանի Բաթումի քաղաքում, հոկտեմբերի 28-30-ին տեղի կունենա «Մեր Տունը» հոբելյանական 10-րդ ամենամյա շինարարական ցուցահանդեսը Batumi Building & Design International Fair միջազգային միջոցառման շրջանակներում:

Ցուցահանդեսի կազմակերպիչը Աջարիայի զբոսաշրջության եւ առողջարանների վարչությունն է, Հայաստանում միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ն է:

Միջոցառման մասնակիցներն են` Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը: Առաջին անգամ  Buiding & Design International Fair- ին  կմասնակցի Հայաստանը`  ձեռք բերելով հնարավորություն  ներկայացնելու իր առաջատար ընկերությունների արտադրանքը արտերկրում:

Ցուցահանդեսի նպատակն է`

- Համախմբել հայկական եւ արտասահմանյան կազմակերպություններին, որոնք զբաղված են շինարարության, վերանորոգման, նախագծման եւ դիզայնի ոլորտներում բարձրակարգ արտադրանք եւ ծառայություններ մատուցելով:

- Ստեղծել արտադրող-սպառող նոր փոխշահավետ կապեր:

- Նպաստել նոր գործարար կապերի հաստատմանը, շուկայի ընդլայնմանը, ոլորտում արդի եւ նորագույն տեխնոլոգիաների, լուծումների, առաջարկների ներկայացմանը:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`

- Շինարարական, նախագծման, վերանորոգման աշխատանքներ

- Կահույք

- Դռներ եւ պատուհաններ

- Ներքին եւ արտաքին հարդարման արտադրանք, տեխնոլոգիաներ

- Տարածքների կանաչապատում, ձեւավորում եւ Մաքրում

- Տան, բնակարանի ներքին եւ արտաքին ձեւավորում եւ մաքրում

- Գազա, ջերմա եւ ջրամատակարարման համակարգեր

- Ջեռուցման, օդորակման համակարգեր

- Կենցաղային տեխնիկա

- Սանտեխնիկա

- Ներկանյութեր, պաշտպանիչ նյութեր եւ կենցաղային քիմիա