Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է  իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը սրելուց, հայտնել է  Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։

Մակրոնը զգուշացրել է Ռաիսիին հակամարտության ցանկացած սրումից կամ տարածումից, հատկապես դեպի Լիբանան, հայտնում է France 24-ը։

Հաշվի առնելով «Հեզբոլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ հարաբերությունները՝ Իրանը պատասխանատվություն է կրում այս հարցում:

Մակրոնն ասել է, որ Իրանը պետք է ամեն ինչ անի տարածաշրջանային բռնկումից խուսափելու համար։