Ներկա դրությամբ, 6.5 հազար մարդ Հայաստանում ունի էլեկտրոնային ստորագրություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նրա տեղեկացմամբ` էլեկտրոնային ստորագրությունը տրվում է ֆիզիկական անձանց` ընկերության հիմնադրին կամ տնօրենին:
Ներկա պահին քննարկվում է այն հարցը, որ էլեկտրոնային ստորագրությունները տրամադրվեն ոչ թե ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի, այլ արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալության միջոցով: Դա հատկապես օգտակար կլինի մարզերի գործարարների համար, որոնք ստիպված չեն լինի Երեւան, Վանաձոր կամ Գյումրի գնալ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու նպատակով: «Եթե հնարավոր լինի` պետռեգիստրի բոլոր 42 բաժանմունքներում կտրամադրվեն էլեկտրոնային ստորագրություններ, որը հնարավորություն կտա ստորագրությունը ստանալուց հետո այլեւս ռեգիստր չայցելել ու բոլոր գործողություններն իրականացնել առցանց»,- ասաց Ա. Օրբելյանը:



























