Սիրիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բաշար Ալ-Ասադը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի դադարեցման ուղիները, տեղեկացրել է SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը։

Ալ-Ասադը եւ Պուտինն  ընդգծել են «Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու եւ գնդակոծությունները դադարեցնելու, տեղահանմանը վերջ տալու անհրաժեշտությունը, որոնք իրականացնում են իրսայելցիները անմեղ մարդկանց դեմ»,- նշվել է հաղորդագրությունում։