«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը երեկվա թռիչքաձեւ աճից հետո փոքր-ինչ հետ է նահանջել: Դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 378.25 դրամ` նախորդ օրվա 378.49 դրամի համեմատ:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական էժանացումը ազդել է հետեւյալ կերպ` որոշ փոխանակման կետերում կարելի է 379 դրամով դոլար գնել, ինչը երեկ կեսօրից անհնար էր: Դոլարի առքը կայունացել է 377-ի սահմաններում:




























