Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այս օրերին Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ, աշխատում են իրենց հայ 47 գործընկերների հետ: NEWS.am-ին ՀՊՄՀ-ից հայտնեցին, որ նրանցից 35-ը մանկավարժական համալսարանի դասախոսներ են, մյուս 12-ը` Հայաստանի բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների, այդ թվում ՀՊՄՀ կոնսորցիումի անդամ բուհերի` Գորիսի, Գավառի եւ Գյումրիի համալսարաններից հրավիրված մասնագետներ: Ֆին մասնագետները տեղացի փորձագետներին են փոխանցում այն փորձը, որ այս պահին մանկավարժական կրթության տեսակետից պահանջվում է եվրոպական չափանիշներով: 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի հունվարը նախատեսված ծրագրի ընթացքում պարբերաբար հանդիպումներ կլինեն, գաղափարներ ու ծրագրեր կմշակվեն: Նախատեսված է բարեփոխել ոչ միայն բուն ուսումնական գործընթացը, գիտաուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, այլեւ ՀՊՄՀ կառավարման համակարգը, ֆինանսական, ռեսուրսային, նյութատեխնիկական, ստեղծվելու է կարիերայի կենտրոն, ավելի խորքային են ուսումնասիրվելու որակի ապահովման գործընթացը:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին մեկնարկած առաջին փուլի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 21-ին: Ֆինն փորձագետների երկրորդ այցը նախատեսվում է 2011 թվականի դեկտեմբերին:




























