NEWS.am-ը  նեկայացնում է բրիտանական «The Telegraph» թերթում հրապարակված Բրայոնի Գորդոնի հոդվածից մի հատված, որտեղ հեղինակը քննադատում է բրիտանական դպրոցների ` դպրոցականներին կարճ կիսաշրջազգեստի կրումն արգելող որոշումը:

Հայաստանից հետաքրքրիր տեղեկատվություն ստացվեց, որ հայտնաբերվել է կիսաշրջազգեստի մի հատված: Բայց դա ոչ թե սովորական կիսաշրջազգեստի կտոր է, այլ 5900 տարվա վաղեմության կիսաշրջազգեստի մի կտոր, որը գործված էր ծղոտից: Պատրաստ եմ վիճել, որ այդ մարդիկ մ.թ.ա. 3889 թվականին շատ ավելի առաջադեմ էին կիսաշրջազգեստների հարցում, քան մենք այսօր: Այն ժամանակներում կիսաշրջազգեստ կրում էին բոլորը. տղամարդիկ, կանայք ու նույնիսկ ավանակները: Սակայն անցած շաբաթ ողջ Մեծ Բրիտանիայում սկսեցին արգելել կիսաշրջազգեստներ կրելը` «անվտանգության նկատառումներից ելնելով», քանի որ «օրիորդները, կարճ կիսաշրջազգեստներով, վտանգում են իրենց»:  Քանի որ ինչպես մենք բոլորս գիտենք, սեքսուալ մանյակները երբեք երկու անգամ չեն նայում երկար կիսաշրջազգեստով կամ տաբատներով աղջիկներին:

Այնուամենայնիվ, դպորցների որոշ տնօրեններ իրենց վրա պարտավորություն են վերցրել եւ նամակներ են ուղարկել ծնողներին, որով պարտավորեցնում են ծնկից 10 եւ ավելի սանտիմետր բարձր կիսաշրջազգեստ կրող աղջիկներին հագնել տաբատ: 

Հերն Բեի միջնակարգ դպրոցի տնօրեն Քլեր Օուենն ասել է, որ աշակերտուհիները «իրենց ենթարկում են ռիսկի», նշելով, որ ինքն անհանգստացած է, որ աղջիկները չգիտեն, որ իրենց այդպիսի հագուստը կարող է «սխալ ազդանշան» լինել:

Ահա դաս Օուենին. երբ անչափահաս պատանիները  կտրում են իրենց փեշից 10 սմ, նա հստակ գիտի, թե ինչ ազդանշան է ուղարկում` դժգոհություն իշխանությունից: Դա պատանեկան ըմբոստության շատ հին օրինակ է, որը բնօրոշ էր նաեւ մեր տատերին:

Անչափահասներն այսօր ենթարկվում են բազմաթիվ այլ վտանգների, որոնցից նրանք պետք է «պաշտպանված լինեն», սակայն կարճ փեշերը դրանց շարքում չեն: