Մոլդովայում հերթական անգամ նշանակվել է նախագահական ընտրությունների ամսաթիվը:
Lenta.ru-ի փոխանցմամբ` խորհրդարանը երկրի ղեկավարի ընտրությունները նշանակել է նոյեմբերի 18-ին:
«Մոլդովայի նորությունների» տվյալներով` նախագահի պաշտոնական թեկնածուներ դեռ չեն առաջադրվել:
Նշենք, որ Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է, որտեղ նախագահին ընտրում են պատգամավորները: Թեկնածությունը հաստատելու համար սովորաբար ընդունված ձայների մեծամասնությունը բավարար չէ. հարկավոր է 101 պատգամավորներից առնվազն 61-ի համաձայնությունը:
Մոլդովան արդեն 2 տարի է` նախագահ չունի: Այս ընթացքում ոչ մի քաղաքական ուժի թեկնածուի չի հաջողվել ստանալ 61 ձայն: Վիճակը բարդացնում է այն, որ թեկնածուի քվեարկության ձախողման դեպքում սահմանադրական կարգը թույլատրում է ցրել խորհրդարանը: 2009թ.-ից սկսած Մոլդովայում դա եղել է 2 անգամ:




























