Լիբիական նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մարմինը տեղափոխել են Միսուրատա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Reuters-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` նոր իշխանությունները թույլատրել են նկարահանել մարմինը լուսանկարչական ապարատով եւ տեսախցիկով:

Ավելի վաղ Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչը հայտնել էր բրիտանական արբանյակային Sky News ալիքին, որ Քադաֆիի մարմինը կցուցադրվի ազգային հեռուստատեսությամբ:

Նրա խոսքով` Ջամահիրիայի պարտված առաջնորդը գլխի մահացու վնասվածք է ստացել, բացի դրանից, վիրավոր էին նրա ոտքերը:

Աշխարհի հեռուստաալիքներն արդեն ցուցադրել են լիբիական Ջամահիրիայի մեռած առաջնորդի` բջջային հեռախոսով նկարած լուսանկարները: