Նոյեմբերի առաջին կեսին Հայաստանի նախագահի օտարերկրյա այց չի նախատեսվում, այդ թվում նաեւ Վրաստան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պետական այցելության ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-25-ը, նրան կուղեկցի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը, հոկտեմբերի 26-ին Երեւանում արտգործնախարարը կբացի Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Նույն օրը նախարար Նալբանդյանը կմասնակցի Երեւանում կայանալիք ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացմանը եւ կընդունի Փարիզի քաղաքապետին:

Հոկտեմբերի 27-ին Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կստորագրի Հայաստանի եւ ԵվրոպականՄիության միջեւ «Շարժունակության շուրջ  գործընկերության համատեղ հռչակագիրը»:  Իսկ հոկտեմբերի 28-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:

Փարիզում հոկտեմբերի 29-ին նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՈ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին: