Տեղի կառույցները տեղեկացվում են այն անձանց եւ բեռների մասին, որոնք տեղափոխվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նրա խոսքով՝ պետական մարմինները տեղեկացվում են ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժի մասին. «Տեղի իշխանություններին տեղեկություն է ներկայացվում անձանց եւ բեռների՝ կոմիտեի մեքենաներով տեղափոխման մասին։ Համաձայնեցումից հետո մենք տեղափոխում ենք այդ մարդկանց։ Մենք տեղեկացնում ենք նաեւ բեռների քանակի մասին։ Պետական կառույցները իրավունք ունեն ստուգել մեր տրանսպորտը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից «համաձայնեցումից» հետո ընթացիկ տարվա հուլիսին ԿԽՄԿ-ից առեւանգվեց Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը։