Իրանի հարավում, Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։ Ինչպես տեղեկացրել է Mehr-ը, երկրաշարժը տեղի է ունեցել Բանդար Աբաս օկրուգի Ֆին շրջանում, տեղի ժամանակով ժամը 08.29-ին։
Էպիկենտրոնը գտնվել է 56,14 երկարության եւ 27,64 լայնության կոորդինատներում։
Հնարավոր զոհերի կամ շենքերի վնասվելու մասին տեղեկություններ առայժմ չկան։





























