Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Սեյֆ ալ-Իսլամը Սիրտից փախել է անապատ, հայտնել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի անդամը, տեղեկացնում է Reuters-ը:

Աբդելմաջիդ Սաիֆ ալ-Նասրը հայտնել է «Ալ Ջազիրային», որ Սեյֆ ալ-Իսլամը, որը մարդկության դեմ կատարած հանցանքի համար փնտրվում է Միջազգային քրեական դատարանի կողմից,  փախել է անապատ, ամենայն հավանականությամբ, Բանի Վալիդից:

«Բայց նրան շուտով կբռնեն», - ասել է  Սաիֆ ալ-Նասրը:

Աշխարհի լրատվամիջոցները այսօր տեղեկություն են տարածել Սիրտում Մուամար Քադաֆիի, նրա որդի Մուաթասիմի, ինչպես նաեւ երկրի նախկին պաշտպանության նախարար Աբու Բակրա Յունիսի  մահվան մասին:

Ենթադրվում է, Քադաֆիին պաշտպանողները ՆԱՏՕ-ի ուժերի կրակահերթի տակ են մնացել: