Եթե Իսրայելի հանցագործությունները պաղեստինցիներ դեմ Գազայի հատվածում շարունակվեն, ոչ ոք չի կարող կանգնեցնել մուսուլմաններին եւ դիմադրության ուժերին։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին։

Նրա խոսքով՝ Գազայի իրսյալեկան ռմբակոծումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Նա մեղադրել է Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանության մեջ՝ նշելով, որ այդ երկիրը պետք է կանգնի դատարանի առջեւ իր հանցագործությունների համար։

Խամենեին նշել է նաեւ, որ ստացվող տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ներկա քաղաքականությունը «սիոնիստական վարչակարգի» ներսում մշակում են ամերիկացիները։ «ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում վերջերս տեղի ունեցած հանցագործությունների համար»,- ավելացրել է նա։