ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, հոկտեմբերի 22-ին կայցելեն Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քատուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` այս անգամ եւս հանդիպումներ կլինեն նախագահ Բակո Սահակյանի հետ, հանդիպմանը կմասնակցի նաեւ արտգործնախարարի պաշտոնակատարը, նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կլինեն Երեւանում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Համանախագահները հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները այցելելու են նաեւԱդրբեջան:




























