Հարավային Օսիայում, այսօր` հոկտեմբերի 20-ին, երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել`  ընդդեմ Ֆրանսիայի նախագահի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ֆրանսիայի պետական մրցանակի շնորհման:

Ինչպես հայտարարել է Հարավային Օսիայի երիտասարդական կառավարության անդամ Սերգեյ Կոչիեւը, պատմության մեջ առաջին անգամ նման մրցանակի է արժանանում այն մարդը, ում ձեռքերն արյունոտ են:

Երիտասարդ բողոքողները հայտարարել են, որ Սահակաշվիլին օս ազգին ոչնչացնելու նպատակ է ունեցել եւ նրան պետք է շնորհել ոչ թե Ֆրանսիայի պետական մրցանակ, այլ` փողկապի մրցանակ, որը նա ծամում էր օգոստոսյան պատերազմի ժամանակ:

Ըստ գործակալության, բողոքի ակցիայից հետո, երիտասարդները ի ցույց բոլորի եւ Հարավային Օսիայի ժողովրդի անունից Սահակաշվիլիին շնորհել են կարմիր փողկապի մրցանակ: