Իսրայելը կբախվի եւս մեկ հարվածային ալիքի Դիմադրության ճակատի կողմից, եթե «չդադարեցնի գազանությունները Գազայի հատվածում»։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին, տեղեկացրել է Mehr-ը։
«Դիմադրության ճակատի գործողությունները սիոնիստական վարչակարգի դեմ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ քաղցկեղի այդ ուռուցքը չհեռացվի աշխարհի քարտեզից»,- ասել է Ալի Ֆադավին։ «Կլինի եւս մեկ հարվածային ալիք, եթե Իսրայելը չդադարեցնի գազանությունները Գազայի հավածում»,- ընդգծել է նա։





























