Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի լիազոր դեսպան Ազեր Հուսեինի հետ, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների արդի հարցերը, ինչպես նաեւ   Վրաստանի ԱԳ նախարարի Բաքու այցելության մանրամասները:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Բաքու կայցելի հոկտեմբերի 26-27-ը: