Միացյալ Նահանգները երկուշաբթի հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, հումանիտար և անվտանգության հարցերով։

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարություններին հասնել արժանապատիվ և տեւական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ադրբեջանական Turan լրատվամիջոցին` պատասխանելով Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումից հետո ԱՄՆ դիրքորոշման մասին հարցին:

«Ինչպես մենք արդեն ասել ենք, ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն», - Turan-ի Վաշինգտոնի թղթակցին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ սերտ համակարգելով մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում: Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում, և ինչ անորոշություն են բախվում»,- հավելել է նա: