Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական ավիահարվածը, հայտնում է IRNA-ն։

«Իրանը խստորեն դատապարտում է Գազայի հիվանդանոցի վրա կատարված սարսափելի հարձակումը», - ասել է Քանանին:

Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 500 մարդ է զոհվել Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով։

Իսրայելը կատարվածի համար մեղադրել է «Իսլամական ջիհադ» շարժմանը: