Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սեւծովյան վստահություն» (Black Sea Trust) կազմակերպության եւ Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները եւ դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:
Այնուհետեւ առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:



























