Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրամանով, հանրապետության կրթության նախարար է նշանակվել գրող, լրագրող Դաուր Նաչկեբիան:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», երկրի ղեկավարը նաեւ ՆԳ նախարար է նշանակել ոստիկանոթյան գեներալ-մայոր Օթար Խեցիային, ով մինչ այդ զբաղեցրել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Հատկանշական է, որ Խեցիան արդեն մեկ անգամ գլխավորել է ՆԳՆ-ն` 2005-2011 թվականներին: