Արմատական բասկյան ETA խմբավորումը հայտարարել է, որ վերջնականապես հրաժարվում է ռազմական գործողություններից: Այս հայտարարությունը, ըստ «ՌԻԱ նովոստիի», ETA-ն հրապարակել է իր Gara ամսագրի ինտերնետային կայքում:

«ETA-ն որոշել է վերջնականապես հրաժարվել ռազմական գործողություններից: ETA-ն կոչ է անում Իսպանիայի եւ Ֆրանսիայի կառավարություններին ուղիղ երկխոսություն սկսել խմբավորման ներկայացուցիչների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ բասկյան գրոհայիննները ավելի քան 40 տարի պայքարել են Ֆրանսիայի եւ Իսպանիայի տարածքում անկախ պետություն ստեղծելու համար: