Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիին սպանել է 18-ամյա ռազմիկ Ահմեդ Շայբանին: Այս մասին հայտարարել է «Լիբիայի փրկության ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:

Այս տվյալները դեռ չեն հաստատվել, սակայն BBC հեռուստաընկերության բլոգում բերված են անանուն ներկայացուցչի խոսքերը, որոնց համաձայն, «Լիբիայում ծնվել է նոր հերոս` 18-ամյա Ահմեդ Շայբանին»:

Նույն բանը Twitter-ի իր էջում գրել է «Փրկության ճակատի» անդամ Մուհամեդ Ալի Աբդալլան:

Նշենք, որ այսօր, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը տեսակադրեր է տարածել, որտեղ երեւում է դեռ կենդանի Մուամար Քադաֆին Անցումային ազգային խորհրդի  գրոհայինների շրջապատում:

Reuters-ի տվյալներով, տեսանյութում երեւում է, որ 69-ամյա Քադաֆիի դեմքը ամբողջությամբ արյան մեջ է, իսկ ինքը շատ թույլ է, թեեւ փորձում է ընդդիմանալ:

Երեւում է նաեւ, որ ինչ-որ մեկը ատրճանակով խփում է նրա գլխին: Սա նշանակում է, որ Քադաֆին գերի ընկնելիս դեռ կենդանի է եղել: