Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 14 հազար 848 աշակերտ արդեն իսկ գրանցված են հայաստանյան դպրոցներում, հաճախում են դասերի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա ներկայացմամբ, Երևանում գրանցված է 4675 սովորող,

Արագածոտնում՝ 707,

Արարատում՝ 2068,

Արմավիրում՝ 1290,

Գեղարքունիքում՝ 712,

Լոռիում՝ 883,

Կոտայքում՝ 2514,

Շիրակում՝ 631,

Սյունիքում՝ 581,

Վայոց Ձորում՝ 322,

Տավուշում՝ 465։

«Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, ինչը  պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն իսկ գործարկվել է վարձակալության  ծրագիրը։ Կարծում եմ՝ մարդիկ  այս պահին ավելի միջնաժամկետ կացարանի  փնտրտուքի հարցերով են զբացված, որով էլ պայմանավորում են իրենց երեխաների դպրոց գնալը»,- ասաց Անդրեասյանը։