Արցախի Հանապետությունից 1500 ուսուցիչներ Հայաստանում են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, նրանք բոլորն էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակի (kadrer.emis.am) միջոցով կկարողանան իրենց հարմար աշխատանք գտնել։
«Հարթակի գործարկման պահին՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան, գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ։ Այս պահին արդեն ունենք 1341, ինչը նշանակում է արդեն 81 ուսուցիչ այս հարթակի միջոցով ընտրել է իրեն հարմար աշխատավայրը, նախարարությունը նրանց կուղեգրի արդեն այդ աշխատավայրեր»,- ասաց Ժ. Անդրեասյանը։





























