Դանիացի գիտնականները հերքում են պնդումը, թե բջջային հեռախոսները մեծացնում են ուղեղի քաղցկեղի հավանականությունը:
Բրիտանական բժշկական պարբերականում հրապարակած հոդվածում նշվում է, որ հետազոտությանը մասնակցել է 350 հազար մարդ:
Գիտնականները հայտարարում են, որ տասը տարվա ընթացքում բջջային հեռախոս օգտագործած մարդկանց մոտ քաղցկեցի մակարդակն ավելի բարձր չի եղել նույն ժամանակահատվածում բջջային հեռախոս չօգտագործած, բայց քաղցկեղ ունեցած մարդկանց թվից:
Այդուամենայնիվ, որոշ բրիտանացի գիտնականներ թերահավատորեն են մոտենում այդ հետազոտությանը, հաղորդում է BBC-ն:




























