ԱՄՆ Երդվյալների դաշնային ժյուրին ավարտել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի մահափորձի նախապատրաստման մեջ մեղադրվող երկու իրանցիներին գործի քննությունը: Գոլամ Շաքուրիին եւ Մանսոր Արբաբսիարին կներկայացվի պաշտոնական մեղադրան եւ կսկսվի դատավարություն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Արբաբսիարը ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում, իսկ Շաքուրին գտնվում է հետախուզման մեջ: Ամերիկյան հատուկ ծառայությունների վարկածով, մահափորձի հետեւում կանգած է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները: