Հինգշաբթի առավոտյան տասնյակ պաղեստինցիներ զոհվել են Գազայի հատվածի տարբեր մասերում բնակելի տներին հասցված իսրայելական ավիահարվածների հետեւանքով։

Ինչպես տեղեկացրել է WAFA պաղեստինյան գործակալությունը, իսրայելական ՌՕՈւ-ն մի քանի հարված է հասցրել Ռաֆահի բնակելի տներին, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Գործակալության տվյալներով՝ մեկ մարդ սպանվել, 21 մարդ վիրավորվել է Խան Յունիսի արեւմուտքում ավիահարվածի հետեւանքով։

Տասնյակ պաղեստինցիներ սպանվել են Գազայի հյուսիսում, որտեղ իսրայելական ավիացիան հարվածների շարք է իրականացրել Ջաբալիայի ճամբարում։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները արձակել են մի քանի հրթիռներ Էզ-Զահրա շրջանի բնակելի շենքերին, որը գտնվում է Գազայի հատվածի կենտրոնում, դրանք լիովին ոչնչացվել են։

Հարված է հասցվել նաեւ Խան Յունիսի կենտրոնում գտնվող շենքին՝ Արեւմտյան ափի հարավում, ինչի հետեւանքով 13 մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են։