Պետդումայի էներգետիկայի կոմիտեն հավանություն է տվել միջկառավարական համաձայնագրի արձանագրության վավերացմանը, որն ապահովում է Ռուսաստանից Հայաստան գուդրոնի փոխարեն նավթային բիտումի անմաքս մատակարարումները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մասին համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին։ Դրանում նշված է այն նավթամթերքների ցանկը, որոնք հանրապետության տարածք արտահանվում են ինդիկատիվ հաշվեկշռով, ներքին սպառման համար, առանց արտահանման մաքսատուրքի գանձման։

Արձանագրությունը, որն ստորագրվել է 2023թ. հունիսի 1-ին,  այս ցանկում բիտումը փոխարինում է գուդրոնով, ինչը թույլ է տալիս իրականացնել դրա մատակարարումներն առանց արտահանման մաքսի վճարման։

«Հայկական կողմի... խնդրանքով նախապես ամրագրված գուդրոնը փոխարինվում է նավթային բիտումով։ Դա կապված է Հայաստանում ճանապարհաշինության ընդլայնման հետ»,- կոմիտեի նիստում տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անաստասիա Բոնդարենկոն։

Ենթադրվում է բիտումի մատակարարում նույն ծավալով, ինչ եւ գուդրոնի դեպքում։ «Գուդրոնը 30 հազար տոննա էր, եւ բիտումն էլ ենթադրվում է մատակարարել նույն ծավալով»,- ասել է փոխնախարարը։