Պարսից ծոցում Իրանի ափերի մոտ խորտակվել է իրանական տրանսպորտային նավ, որը նավթային աշտարակներից ափ էր տանում աշխատակիցներին: Առնվազն 5 մարդ զոհվել է: Նավի վրա եղել է 72 մարդ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Խորտակված նավը պատկանել է Իրանի պետական Pars Oil and Gas Company ընկերությանը եւ ուղեւորվում էր Բուշեր:


























