«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ստատիկ IP-հասցե» ծառայության գործարկման մասին: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ «Մեգա+» սակագնային փաթեթի) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական  եւ իրավաբանական անձանց համար:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին գրավոր դիմումի հիման վրա: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ:

Նշենք, որ բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ եւ ավելի բարձր արագությանբ անսահմանափակ սակագնային փաթեթներից:

Ստատիկ IP-հասցեն` համակարգչի ունիվերսալ մշտական IP-հասցե է, որը չի փոխվում կապի յուրաքանչյուր նոր սեանսի ժամանակ: Ստատիկ IP-հասցեն թույլ է տալիս բաժանորդին կազմակերպել համակարգչային տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեղեկատվության ուղիղ հասցեագրում հատկացված ստատիկ IP-հասցեին, վիրտուալ WEB-սերվերների կազմակերպում տնային կամ գրասենյակային համակարգչում առանց դոմեյնների օգտագործման եւ գրանցման, Ինտերնետի միջոցով հեռահար մուտքի հնարավորությամբ կորպորատիվ ցանցերի կազմակերպում եւ այլն: