Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական  մարմնի առաջ խնդիր բարձաձայնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց  Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ներկայում կարողանում եմ միայն որոշակի իրավական խորհրդատվություն տրամադրել կամ ուղղորդել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակ։ Սա է այն գործառույթը, որ պահպանել է իմ ղեկավարած կառույցը»,- ասաց նա:

Ստեփանյանը չցանկացավ հարցերի պատասխանել՝ ասելով, որ դեռ ժամանակ կունենա, առաջիկայում կխոսի։ Միաժամանակ Գ. Ստեփանյանն ընդգծեց, որ ինքը երեք տարի է անընդմենջ խոսում է։

«Ես  ինքս  իմ մեջ դեռ չեմ հաղթահարել այն հոգեբանական իրավիճակը, որ կարողանամ  լրագրողների հետ պարզ խոսել, ասել, թե ինչ է  կատարվել և այն ամբողջ դժոխքը ներկայացնել, որի միջով անցել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։