Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագիտական գնահատականների` սպասվում է, որ 2011 թ. Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը կգերազանցի 800 հազարը, նախորդ տարվա 680 հազ.-ի համեմատ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Ըստ նախնական գնահատականների` 2011 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 580 հազ. զբոսաշրջիկ (18 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Կրկնապատկվել է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների քանակը (2010 թ. 1-ին կիսամյակում 28.5 հազ. զբոսաշրջիկ, 2011 թ. 1-ին կիսամյակում` 52.5 հազ.):
2011 թ. մեծ աճ է արձանագրվել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների այցելությունների մասով:



























