Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքների։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հստակ ասել ենք նախագահ [Ադրբեջանի Իլհամ] Ալիևին, որ անհանգստացած ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձով: Սա (հարձակումը Հայաստանի վրա - խմբ) շատ լուրջ էր: Մեր առաքելությունը կամրապնդվի: Ահա թե ինչ ենք մենք ասում Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտավախություն ունի, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին թույլ արձագանքելու պատճառով Բաքուն շուտով կարող է հարձակվել Հայաստանի տարածքի վրա։





























