Վերականգնվել է 79-ին Վեզուվի ժայթքման ժամանակ կորած Հերկուլանեումի գրադարանի առաջին հնագույն տեքստը։ Հետազոտողները, օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիան, ածխացած ձեռագրերից վերծանել են «πορφύραc» (մանուշակագույն) բառը, հայտնում է The Guardian-ը։
«Վեզուվ» ծրագիրը, որը մշակվել է Կենտուկիի համալսարանի գիտնականների կողմից, արագացրել է ընթերցանության գործընթացը։ Ուսանող-մասնակիցներ Լյուկ Ֆարիտորը և Յուսեֆ Նադերը առաջինն էին, որոնք հայտնաբերեցին հին հունարեն «πορφύραc» բառը, որը նշանակում է «մանուշակագույն»՝ համապատասխանաբար վաստակելով 40.000 և 10.000 դոլար, հաղորդում է Planet Today-ը:
Ակնկալվում է, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ ավելի շատ տեքստեր հասանելի կդառնան։ Այս հայտնագործությունը վերակենդանացնում է հետաքրքրությունը հին դարերի անհայտ կողմերի նկատմամբ և կարող է լույս սփռել պատմության և գրականության հնագույն գործերի վրա:




























