Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  փաստաթղթերի վնասված լինելու, կորստի պարագայում հնարավոր բոլոր տարբերակներով  փորձ է արվում նույնականացնել նրանց, վերականգնել դրանք, իսկ անհնարինության դեպքում տրամադրել ժամանակավոր փաստաթղթեր՝ մինչև հավելյալ այլ հանգամանքների դուրսբերումն ու ամբողջական վերականգնումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Տարածքային և Երևանի տարածքային անձնագրային կենտրոններին հանձնարարական է տվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկեն արտահերթ կարգով»,-հավելել է նա։