Մոսկվայում ձերբակալվել է Իսրայելի դրոշը հրկիզած երկու տղամարդ։
Այսօր առավոտյան սոցցանցերում հայտնվել է դրոշն այրելու տեսանյութը։ Դրանում Պաղեստինի և Ադրբեջանի դրոշներով երկու անհայտ անձ այրել են Իսրայելի դրոշը «Հայվեյ» առևտրի կենտրոնի մոտ՝ Սիմֆերոպոլի մայրուղու վրա։
Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, օպերատիվ աշխատակիցները շատ արագ են գործել․ դեպքի վայր մեկնելով՝ ձերբակալել են Մուրադով եղբայրներին (21 և 19 տարեկան)։ Նրանց նկատմամբ հետաքննություն է նշանակվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մուրադով եղբայրներն ադրբեջանցիներ են։





























