Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ վճարների օժանդակության ծրագիրը: Այս մասին հայտնում են Կառաբարության լրատվական ծառայության հետ հարցազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Այս օժանդակությունը կստանան նրանք, ովքեր չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածք ՀՀ-ում, իսկ նրանք, ովքեր ունեն բնակելի տարածք, նրանք կստանան 10 հազարական դրամ կոմունալ ծառայություններից օգտվելու օժանդակության մասը: Այս օգնությունը ստանալու են յուրաքանչյուր անձի հաշվով»,- ասաց նա:

Փոխնախարարը հայտնեց, որ նոյեմբերից ավելի հասցեական կլինի եւ նպատակ ունի խթանել, որ  տեղահանվածները գտնեն հիմնական բնակության վայրեր եւ տեղափոխվեն հյուրանոցներից եւ այլ հասարակական նշանակության օբյեկտներից: