Հոկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժումը շարունակում է Արցախից բռնի տեղահանված 151 անձ, նախորդ շաբաթների ընթացքում 100 անձ դուրս է գրվել հիվանդանոցներից և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո։ Հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նզելի Բաղդասարյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին: 

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 88 երեխա է ծնվել: