Իսրայելական զորքերը ավիահարվածներ են հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին, ինչի հետևանքով զոհվել է օդանավակայաններից մեկի աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է SANA-ն։

Ինչպես հաղորդում է սիրիական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը, հարձակումն իրականացվել է կիրակի ժամը 05:25-ին։ 

Ագրեսիան նյութական վնաս է հասցրել նաև երկու օդանավակայանների թռիչքուղիներին՝ դրանք դարձնելով անօգտագործելի։