Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) և պաշտպանության նախարարությունը հայտարարել են, որ մտադիր են Լիբանանին սահմանակից ևս 14 բնակավայր տարհանել՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» և դաշնակից պաղեստինյան խմբավորումների կողմից կրկնվող հրթիռային հարձակումների պատճառով, հաղորդում է Times of Israel-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարության ազգային վարչությունը (NEMA) հայտնել է, որ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից ծրագրի հաստատումից հետո բնակիչները կտեղավորվեն կառավարության կողմից ֆինանսավորվող հյուրատներում:
Անցյալ շաբաթ NAME-ն սկսել է տարհանել 28 բնակավայր՝ սահմանից 2 կմ շառավղով։



























