Իսրայելի պաշտպանության բանակը  և «Շին Բեթ» հատուկ ծառայությունը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռը հարվածել է «ահաբեկիչների ստորգետնյա երթուղուն»  Արևմտյան ափի Ջենին քաղաքի մզկիթում, որտեղ թաքնված էին ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադի» անդամները, գրում է Times of Israel-ը: 

Պաղեստինյան Կարմիր խաչի տվյալներով, զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ։

ՑԱԽԱԼ-ի և «Շին Բեթի» համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել այն բանից հետո, երբ ստացել է հետախուզական տեղեկատվություն, որ «բջիջը պատրաստվում էր անվերապահ հարձակման»։

«Շին Բեթը» և Զինված ուժերը հայտնել են, որ հիշյալ խմբավորումները «մզկիթն օգտագործել են  որպես հենակետ՝ հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար»: