Վաղը Թեհրանում արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպում է լինելու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով հանդիպում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան):
«Հանդիպմանը, բացի տարածաշրջանային խնդիրներից, կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























