Ռուսական կողմը հաստատում է հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախատեսված բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հաստատում ենք Լավրովի բանակցությունները, որոնք նախատեսված են երկուշաբթի օրը Թեհրանում», - ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ վաղը Թեհրանում տեղի կունենա ԱԳ նախարարների մակարդակով «3+3» ձևաչափի հանդիպում։

Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափի հանդիպում (Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան):

«Հանդիպմանը, բացի տարածաշրջանային խնդիրներից, կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։