Իսրայելի հարձակումները պաղեստինցիների վրա նման են քաղաքական ինքնասպանության։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշթիանին սիրիացի գործընկերոջ՝ Ալի Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Mehr-ը։

Նրա խոսքով՝ «սիոնիստական վարչակարգը բացահայտել է իր իսկական անմարդկային բնույթը Գազայի հատվածում հանցագործությունների կատարմամբ»։ Իրանի պաշտպանության նախարարրը քննարկել է Իսրայելի հարձակումը սիրիական օդանավակայանների դեմ՝ հայտարարելով, որ Իսրայելը նման գործողություններով փորձում է հայտարարել, որ ի վիճակի է լուրջ պատասխան տալ բոլոր ճակատներում, չնայած անհամեմատ ավելի թույլ է իր ստեղծած ֆեյք իմիջից։ Աշթիանին ընդգծել է, որ Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների վճռական դիրքորոշումը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու վերաբերյալ կարող է օրինակ հանդիսանալ արաբական այն երկրների համար, որոնք ձգտում են կարգավորել հարաբերությունները «այդ խայտառակ վարչակարգի» հետ։