NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը սկսում է հատուկ նախագիծ՝ արցախցի գործարարներին աջակցելու նպատակով։
Առանձին հոդվածներով կներկայացնենք Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներին, որոնք Հայաստանում հաստատվելուց հետո սկսել են զբաղվել ձեռներեցությամբ։
Կանդրադառնանք նաեւ այն գործարարներին, որոնք Արցախում հաջողված բիզնես կամ արտադրություն են ունեցել, եւ այժմ գործընկերներ կամ ներդրումներ են փնտրում՝ բիզնեսը Հայաստանում ծավալելու համար։
Հոդվածաշարի նպատակն է օգնել արցախցի գործարարներին՝ մեծացնել իրենց բիզնեսի մասին տեղեկացվածությունը եւ դիրքավորվել հայաստանյան շուկայում։
Սիրելի արցախցի գործարարներ, եթե ցանկանում եք պատմել ձեր մեծ կամ փոքր բիզնեսի մասին, խնդրում ենք դիմել NEWS.am խմբագրություն հետեւյալ կոնտակտային հասցեներով՝ +37477 26 64 13, +37499 20 32 12 կամ գրել մեր էլեկտրոնային փոստին՝ editor@news.am։





























