ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Իսրայելի բոլոր հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է իասլամական հեղափոխության առաջնորդի քաղաքական խորհրդական, դերծովակալ Ալի Շամհանին։
«ԱՄՆ լայնածավալ ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ փողի եւ զենքի տրամադրումը նոր սպանությունների եւ Իսրայելի քաղաքական աջակցման համար ապացուցված են։ Սիոնիստական բանակը ԱՄՆ վստահորդն է օկուպացված Պաղեստինում, իսկ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում նրա բոլոր հանցագործությունների համար»,- գրել է Շամհանին X-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «զգուշացնում է երկրներին չօգնել Գազայի անպաշտպան ժողովրդին, մինչդեռ ինքը աննախադեպ ռազմական, հետախուզական, ֆինանսական եւ մեդիա-աջակցություն է ցուցաբերում սիոնիստներին»։ «Որոշ կառավարություններ կարող են համաձայնել այս գործընթացին, որի հետեւանքը կդառնա պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությունը, բայց աշխարհի ազատ մարդիկ եւ Դիմադրության ուժերը կկատարեն իրենց պարտքը պաղեստինցիների հանդեպ»։





























